Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Тут поднялся галдёж и лай, и только старый попугай Громко крикнул из ветвей: «Жираф большой, ему видней»!

Тут поднялся галдёж и лай, и только старый попугай  Громко крикнул из ветвей: «Жираф большой, ему видней»!
21.02.2024 | 21:37

2021թ. «Փաշինյան Նիկոլ & Co»-ի ԵՊՀ-ական մասնաճյուղի ղեկավարությունը, ի նշան շնորհակալության (երախտագիտության), ԵՊՀ-ում ստեղծեց և ԵՊՀ-ի ռեկտորի նախկին ժ.պ. Գևորգյան Գեղամի «կառավարմանը» հանձնեց «Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն»-ը:

Կենտրոնն ունի կամ պետք է ունենա թվով 6 լաբորատորիաներ: Ըստ ԵՊՀ-ի պաշտոնական կայքի լաբորատորիաներից գործում է միայն Կոսմոլոգիայի լաբորատորիան: Ընդ որում, այն գործում է 2008 թ. մարտի 14-ից, այսինքն` վերջինս որևէ կապ չունի «Փաշինյան Նիկոլ & Co»-ի ԵՊՀ-ական մասնաճյուղի, առավել ևս` Գևորգյան Գեղամի հետ: Մնացած 5 լաբորատորիաները չկան:

Համենայն դեպս, ԵՊՀ պաշտոնական կայքում դրանց վերաբերյալ չկա որևէ տեղեկատվություն: ԵՊՀ-ի իրազեկ աղբյուրները պնդում են, որ այդ լաբորատորիաները չկան նաև իրականության մեջ` ֆիկցիա են: Ստացվում է, որ Գևորգյան Գեղամը ղեկավարում է մի կենտրոն, որը չկա:

Գիտե՞ք ինչու: Որովհետև, «Փաշինյան Նիկոլ & Co»-ի «հեղափոխության» օրերին և դրանից հետո, Գևորգյան Գեղամը հանդես էր գալիս Վլադիմիր Վիսոցկու «старый попугай»-ի դերում:

Եվ վերջում`

Пусть жираф был неправ, но виновен не жираф,

А тот, кто крикнул из ветвей: «Жираф большой, ему видней».

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2037

Մեկնաբանություններ